Խոստովանել է
30.08.2013 12:42
Գողություն
Օգոստոսի 29-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արամ Բ.-ին, որը խոստովանել է, որ 2012 թ. նոյեմբերին 5-րդ բանավան թաղամասում տեղակայված մարզադպրոցին պատկանող թիավարության համար նախատեսված նավակների տախտակամածից գողացել է տախտակներ` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: