Խոստովանություն՝ մեկ տարի անց
08.07.2015 10:41
Գողություն
2014 թ. օգոստոսի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1987 թ. ծնված Հռիփսիմե Ա.-ին պատկանող՝ Բաղրամյան գյուղի խանութից գողացել են նրա բջջային հեռախոսը` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Օրերս պարզվել է, որ գողությունը կատարել է 1972 թ. ծնված Մկրտիչ Ս.-ն, որը ներկայացել և տվել է խոստովանական ցուցմունք:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: