Խոտանված ավտոմեքենայից կատարված գողությունը բացահայտվեց
23.09.2019 15:09
Գողություն
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 21-ին, ժամը 17.30-ին, բաժին են ներկայացրել Գորիս քաղաքի 60 և 62-ամյա երկու բնակչի: Պարզվել է, որ նրանք սեպտեմբերի 19-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Էջմիածնի Երևանյան փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութի դիմաց կայանված «Հոնդա Էլիսոն» խոտանված ավտոմեքենայից գողացել են էլեկտրական հովացուցիչը:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: