Խոտի դեզ է այրվել
27.11.2012 11:32
Հրդեհ
Նոյեմբերի 19-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը Ուռուտ գյուղում այրվել է բնակիչներից մեկի խոտի դեզը:
Հրդեհը մարվել է մարտական 1 հաշվարկի ուժերով:
Պատճառվել է շուրջ 780.000 դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են:
Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: