Խորդանոցում ռազմամթերք է հայտնաբերել
02.02.2017 17:12
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Փետրվարի 1-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.30-ին 1966 թ. ծնված Գայանե Ս.-ն իրենց շենքի միջանցքում գտնվող խորդանոցում ռազմամթերք է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված խորդանոցում հայտնաբերել է տարբեր տրամաչափի ինքնաձիգի 92 փամփուշտներ, ծխագլանակ և լուսարձակ:
Գայանե Ս.-ն հայտարարել է, որ հայտնաբերված ռազմամթերքը պատկանել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտական գործողություններին մասնակցած հանգուցյալ ամուսնուն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: