ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Տավուշի մարզի պարեկների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն և ուժեղացված ծառայություն

Հունիսի 2-ին Տավուշի մարզի պարեկների մասնակցությամբ Իջևանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ Ներկա էին պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը։
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը խոսեց պարեկային ծառայողների և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների արդեն իսկ կայացած համագործակցության մասին, ինչի արդյունքներն ակնհայտ են հանցագործությունների բացահայտումների ցուցանիշներում։
Արթուր Խուդինյանն անդրադարձավ նաև պարեկների արտաքին տեսքին՝ խոսելով համազգեստի կրման կանոնների պահպանման մասին։ Ընդգծելով հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարում պարեկային ծառայողի բարեվարքությունը՝ նա կարևորեց հատկապես բնակչության հետ համագործակցությունը, հաղորդակցությունը, քաղաքացիների հետ շփումներում բարեկիրթ լինելը։ Խոսելով իրավախախտում կատարած անձանց հետ ճիշտ փոխհարաբերությունների մասին՝ Արթուր Խուդինյանը կարևորեց վարչական իրավախախտումների հայտնաբերման և արձանագրման ժամանակ քաղաքացիներին համապատասխան իրավական նորմեր պարզաբանելը։
Խորհրդակցության ավարտին Տավուշի մարզի գումարտակի պարեկները ստացան համապատասխան հրահանգավորում, ինչից հետո անցան ուժեղացված ծառայության։
Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 112 խախտում։ Հայտնաբերվել են առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու՝ 15, չամրակապված վարելու՝ 43, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 2 իրավախախտումներ։ Ուժեղացված ծառայություն իրականացնելիս Տավուշի պարեկները հայտնաբերել են տեխնիկական զննություն չանցած 20 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են նաև 28 այլ իրավախախտումներ։
Տավուշի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են նաև ապօրինի պահվող զենք։
Ուժեղացված ծառայությունները պարբերական են։