1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

10.01.2019 19:04 Պաշտոնական

Հունվարի 10-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ, գլխավոր և մարզային վարչությունների ղեկավարներ:
Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության արդյունավետության հետագա բարձրացման խնդրին և նշեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը, անհանդուրժողականությունը կոռուպցիոն երևույթների ցանկացած դրսևորման նկատմամբ: Հատկապես այս խնդրում, ընդգծեց ոստիկանության պետը, պետք է բացառվի որևէ ներողամտություն:
Վալերիյ Օսիպյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հանցավորության աճի անթույլատրելիությանը և բացահայտումների արդյունավետության բարձրացման անհրաժեշտության հետ մեկտեղ այս ոլորտում կարևորեց կանխարգելիչ ու նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորությունը:
Ոստիկանության պետը անդրադարձավ նաև ապօրինի որսի, ձկնագողության, անօրինական ծառահատումների դեմ պայքարի խնդիրներին՝ դրանց իրականացման գրավական համարելով ոստիկանության մարմինների սերտ համագործակցությունը բնապահպանական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ:
Վալերիյ Օսիպյանը գոհունակություն հայտնեց տոնական օրերին ճանապարհային ոտիկանության իրականացրած ծառայության կապակցությամբ և նկատեց, որ լիարժեք ու բարձրորակ ծառայությունը պետք է ամենօրյա լինի՝ պայմանավորված երթևեկության բավական բարդ պայմաններում տրանսպորտային հոսքերի հստակ կառավարման և քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովման անհրաժեշտությամբ:
Քննարկվեցին ոստիկանության ստորաբաժանումների ծառայության հետ կապված այլ հարցեր ևս:
Օպերատիվ խորհրդակցության ավարտին Վալերիյ Օիպյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց մասնակիցներին: