1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

13.05.2019 19:01 Պաշտոնական

Մայիսի 11-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Քննարկվեց և բաժին առ բաժին վերլուծվեց վերջին ամիսներին կատարված աշխատանքը: Ներկայացվեցին բոլոր տարածքային ստորաբաժանումների բացահայտման թվային տվյալները և առանձին հանցատեսակների վիճակագրությունները:
Վալերիյ Օսիպյանը խոսեց ամենամսյա պարգևավճարի ճիշտ և անկողմնակալ բաշխման մասին: ՀՀ ոստիկանության պետը նշեց, որ պարգևավճարների չափը որոշում են ստորաբաժանման ղեկավարները, և նպատակային բաշխման շնորհիվ պետք է հստակ տարբերվեն բարեխիղճ և թերացող ծառայողները: Դա կբարձրացնի ընդհանուր աշխատանքի արդյունավետությունը:
Քննարկման առարկա դարձավ հանցագործությունների բացահայտման դեպքում հավելյալ պարգևավճարներով խրախուսելու թեման: ՀՀ ոստիկանության պետն օրինակ բերեց ոստիկանության մի ծառայողի, որը մեկ ամսվա ընթացքում բացահայտել է մի շարք հանցագործություններ և մի քանի անգամ խրախուսվել:
ՀՀ ոստիկանության պետը, կարևորելով ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը, առաջին հերթին հորդորեց արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին՝ պարեկապահակետային ծառայողներին, ճանապարհային ոստիկաններին, հաշվառման և քննական ստորաբաժանումների, անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցներին իրականացնել բարձրորակ ծառայություն, օրենքի սահմաններում օգնել ու աջակցել քաղաքացիներին: Վալերիյ Օսիպյանը ևս մեկ անգամ խիստ հանձնարարեց բացառել կոռուպցիոն դրսևորման որևէ փորձ, քանի որ բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
Խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց բնակարանային գողությունների բացահայտման ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու թեմային: Փորձը ցույց է տվել, որ շոգ եղանակներին ավելանում են տներից կատարվող գողությունները, քանի որ հանցագործները բնակարաններ են մտնում բաց դռներով կամ պատուհաններով: Այս առումով ՀՀ ոստիկանության պետը հանձնարարեց համայնքային ոստիկանությանը՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ոստիկանների ծառայությունը՝ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին և նշեց, որ մեկ տարվա ընթացքում ահռելի թիմային աշխատանք է կատարվել, որի արդյունքներն ակնհայտ են, իսկ դեռևս առկա որոշ թերացումների վերացման և անելիքների իրականացման համար ակնկալվում է պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործում, ուժերի մոբիլիզացում և գործառնական արդյունավետության առավել բարձրացում:
Խորհրդակցության ավարտին հանցագործություններ բացահայտելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով ու դրամական խրախուսանքներով: