1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ խորհրդակցություն զորավարժությունից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

23.09.2019 19:08 Պաշտոնական

Սեպտեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը: Մասնակցում էին ոստիկանության ղեկավար կազմը, ինչպես և պատասխանատու ստորաբաժանումների պետեր: Օպերատիվ խորհրդակցության նպատակը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում անցկացվելիք ռազմավարական զորավարժություններից առաջ զորավարժությանը մասնակից ոստիկանական կարգախբերի վերաբերյալ վերջին ցուցումները տալն էր: «Ինչպես գիտեք` սեպտեմբերի 24-ից մեկնարկելու են ռազմավարական զորավարժությունները: Ուսումնավարժական հավաքների և պարապմունքների ընթացքում զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի գնահատել ռազմական անվտանգության համակարգի զորահավաքային հնարավորությունները: Ոստիկանությունը զորահավաքի ժամանակ իր հստակ գործողություններն ունի: Դա պահեստազորում գտնվող քաղաքացիների մոբիլիզացիան է, զինկոմիսարիատներից զորահավաքակայան ու տեղակայման վայրեր մեկնող տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի ապահովումը և այլն: Սա հայրենիքի նկատմամբ մեր պարտքն է, մեր հոգու պարտքը, և մենք պետք է այն պատվով կատարենք»,- ասաց Արման Սարգսյանը: Խորհդակցության ընթացքում քննարկվեցին ռազմական դրության պայմաններում ոստիկանական ուժերի պատրաստականության, ծառայողների տեղաբաշխման ու գործողությունների վերաբերյալ այլ հարցեր ևս: