ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.08.2019 16:39 Պաշտոնական

Օգոստոսի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ու մարզային վարչությունների պետեր:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու համար ոստիկանության մի խումբ ծառայողներ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին հավելյալ պարգևավճարներով:
Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգևատրվածներին և մաղթեց բարի ծառայություն:
Խորհրդակցության հիմնական թեման ուսումնական տարվա մեկնարկն էր: Ոստիկանության պետը բոլոր ստրաբաժանումներին հանձնարարեց սեպտեմբերի 1-ից անցնել ուժեղացված ծառայության:
Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության համար՝ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչությանը հանձնարարեց ակտիվացնել անչափահասների հետ տարվող աշխատանքները: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ոչ միայն սեպտեմբերին, այլև ուսումնական ողջ տարվա ընթացքում անցանկալի միջադեպեր չլինեն:
Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց թարմացնել ուսումնական բոլոր հաստատությունների մոտակայքի գծանշումները, տեղադրել ճանապարհային նշաններ, եթե դրանք բացակայում են: Օգնել ծնողներին ու աշակերտներին փողոցներն անցնել, հաստատել կարգուկանոն դպրոցների շրջակայքում, պատասխանատվության ենթարկել երկրորդ շարքում կանգնած կամ այլ խախտումներ կատարող վարորդներին, դպրոցների մոտ հնարավորինս բացառել խցանումները:
Ոստիկանության պետը հորդորեց նաև ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցներին այցելել կրթական հաստատություններ, զրուցել տնօրինության հետ, գնահատել իրավիճակն ու ճշգրիտ կազմակերպել ծառայությունը:
Հանձնարարվեց նաև ուժեղացնել հսկողությունը մարդաշատ վայրերում ու առևտրի կենտրոններում, որովհետև հատկապես այդ հատվածներում հնարավոր է գրանցվեն գրպանահատությունների դեպքեր: Վալերիյ Օսիպյանը հորդորեց ուժեղացված ծառայությամբ կանխել նման զարգացումները:
Հանձնարարվեց հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման ուղղությամբ շարունակել բակային հանդիպումները բնակիչների հետ, լսել խնդիրները և լուծումներ գտնել:
Այս ամառ հանրապետությունում գրանցվում են աննախադեպ մեծ քանակի հրդեհներ: Ոստիկանության պետը հանձնարարեց բացահայտել հրդեհների առաջացման պատճառները, հայտնաբերել մեղավորներին ու ենթարկել պատասխանատվության: Իրականացնել նաև կանխարգելիչ միջոցառումներ՝ հրդեհները բացառելու ուղղությամբ:
Խոսվեց նաև ոստիկանության ծառայողներին հատկացվող պարգևավճարների մասին: Վալերիյ Օսիպյանը ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց դրանք բաշխել անաչառ: Բարեխիղճ ծառայողը պետք է ստանա արժանի գնահատական:
Խորհրդակցությանը քննարկվեցին ոստիկանության ծառայությանը և հանցավորության դեմ պայքարին վերաբերող այլ հարցեր ևս: