Խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել
20.12.2014 12:11
Թմրամիջոցի հայտնաբերում
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Նար-Դոսի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Գագիկ Ն.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկում՝ «սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող կես դեղահաբ, իսկ մյուսում` սպիտակ փոշի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: