Խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան
06.05.2016 16:30
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մի քրեական գործի շրջանակներում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` մայիսի 4-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները 1997 թ. ծնված Լավրենտ Հ.-ի տանը կատարված խուզարկությամբ` ննջասենյակի բազմոցի տակից հայտնաբերել են առանց թույլտվության, «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Լավրենտ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: