ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկությանբ ատրճանակ, փամփուշտ և դանակ է հայտնաբերվել

Մայիսի 1-ին, ժամը 08.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, Կոտայքի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի (բնակարանային գողություն) շրջանակներում, 1965 թ. ծնված Սուրեն Հ.-ի տան և նրան պատկանող «Մերսեդես Բենց C-200» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են «MP-654K» տիպի օդաճնշիչ ատրճանակ, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի 9 փամփուշտ և 25,5 սմ ընդհանուր երկարությամբ դանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: