ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկություններ` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումով

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Արեն Մ.-ի տանը. հեռուստացույցի տակդիրում հայտնաբերվել են 2 դանակ, տան մոտ գտնվող փայտյա պահարանից` 1 դանակ, «Ֆ-1» տիպի 7 նռնակ, «ՏՆՏ-11-49» տիպի նռնակ, «Ֆ-1» տիպի նռնակի 4 պայթուցիչ, «48-80-676» տիպի պայթուցիչ և 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Արեն Մ.-ն հայտարարել է, որ վերը նշվածը 1990 թ. իրեն է տվել համադասարանցի Իգոր Բ.-ն:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Իգոր Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Նույն օրը նույն դատարանի որոշումով` ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները 1971 թ. ծնված Վահե Մ.-ի բնակարանի խուզարկության ժամանակ ննջասենյակի զգեստապահարանում հայտնաբերել են 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան` առանց համապատասխան փաստաթղթի:
Վահե Մ.-ն հայտարարել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: