Խուզարկություն Այգեհովիտ գյուղում
04.03.2015 11:48
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 3-ին, ժամը 09.05-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1983 թ. ծնված Սամվել Օ.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգի դատարկ երկու պահունակ և 7.62 մմ տրամաչափի 7 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: