ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկություն է կատարվել

Օգոստոսի 3-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1962 թ. ծնված Ռոբերտ Ա.-ի վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որտեղ առջևի ուղևորի նստելատեղի պաստառի գրպանից հայտնաբերվել է մոտ 3,4 գ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կիսաչոր զանգված:
Ռոբերտ Ա.-ի ուղևորը՝ 1986 թ. ծնված Հովհաննես Ա.-ն հայտարարել է, որ զանգվածը պատկանում է իրեն,  ինքն է դրել ավտոմեքենայի գրպանիկի մեջ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: