Խուզարկությամբ կանեփանման զանգված է հայտնաբերվել
08.11.2014 11:49
Թմրամիջոցի հայտնաբերում
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արա Մ.-ին և 1980 թ. ծնված Էդգար Ա.-ին:
Անձնական խուզարկությամբ Էդգար Ա.-ի մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարայի մեջ լցված կանեփանման կանաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Բերման ենթարկվածները ներկայացվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: