Խուլիգանության համար հետախուզվողը հայտնաբերվեց Երևանի Ամառանոցային փողոցում
09.09.2019 14:39
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.15-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Ամառանոցային փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 20-ամյա Էդգար Ա.-ին, որը օգոստոսի 6-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: