Խուլիգանության համար հետախուզվողը հայտնաբերվեց Ավան թաղամասում
21.08.2020 13:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 20-ին Ավանի 4-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 27-ամյա Գևորգ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: