Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը՝ «Մերսեդեսով»
27.03.2013 12:24
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 27-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի բակից, «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աշոտ Կ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: