Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը՝ կամավոր
19.09.2014 10:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր ոստիկանություն է ներկայացել 1992 թ. ծնված Շահեն Գ.-ն, որը հունիսի 30-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: