Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
23.10.2013 10:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով ՀՀ է ժամանել և բաժին ներկայացել ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Հովհաննես Գ.-ն, որը 2011 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: