Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
30.10.2013 10:10
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1979 թ. ծնված Կալուստ Կ.-ին, որը սեպտեմբերի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: