Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Սևանի փողոցի տներից մեկում
03.10.2013 11:10
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Սևանի փողոցի տներից մեկի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: