Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
15.12.2022 11:26
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 14-ին բաժին է ներկայացել 21-ամյա Արման Ա.-ն, որը նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: