Խուլիգանության մեղադրանքով
28.12.2012 13:25
Խուլիգանություն
Դեկտեմբերի 27-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Արտաշես Պ.-ն, որը օգոստոսի 31-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: