Խուլիգանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
16.11.2012 12:33
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Վանաձորի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ին՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում, հայտնաբերել են ենթարկել 1990 թ. ծնված Սլավիկ Մ.-ին, որը ս/թ հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր խուլիգանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: