1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կենտրոնի ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 27-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթի կոտրվածք, դեմքի և գլխի շրջանների պատռվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Շոպրոնի փողոցի 21-ամյա մի բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Իսահակյան փողոցում գործող համակարգչային սրահ այցելած մի քանի հաճախորդներ վիճաբանության ժամանակ ծեծել են սրահում աշխատող 21-ամյա երիտասարդին և նրա 24-ամյա գործընկերոջը: Վեճի ժամանակ հաճախորդներից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել էր ակումբի աշխատակիցների ուղղությամբ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկությունն են ստացել, որ ատրճանակի գործադրմամբ խուլիգանությունը հնարավոր է կատարած լինի Աբովյան փողոցի 20-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 30-ին, ժամը 17-ին, նա ներկայացել է բաժին` իր հետ բերելով ատրճանակը: Ձեռնարկվում են միջոցառումներ վեճի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: