Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Անդրանիկի փողոցում
01.11.2017 12:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 95 հասցեի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Կարեն Մ.-ին, որը հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: