Խուլիգանության համար հետախուզվողը հայտնաբերվեց
06.12.2023 13:04
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 5-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում ձերբակալել են 1992 թ. ծնված Արթուր Ա.-ին: Նա դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: