Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
07.12.2017 15:21
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայողները Արաբկիրի բաժնի ծառայողների հետ համատեղ դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մոսկովյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արթուր Բ.-ին, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: