Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Հաղթանակ զբոսայգում
15.11.2023 11:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 14-ին Հաղթանակ զբոսայգում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 47-ամյա Մհեր Հ.-ին, որը նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: