ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուլիգանության կասկածանքով բերման ենթարկվածը նաև հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Խուլիգանության կասկածանքով բերման ենթարկվածը նաև հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Օգոստոսի 15-ին հաղորդվել էր Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտակայքում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի առանց համարանիշի մեքենան կառավարումը կորցնելու հետևանքով ձորակն ընկնելու, ինչպես և Լորուտ և Մարց գյուղերի մի խումբ բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու մասին:
Օգոստոսի 15-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Լորուտ գյուղից ոստիկանության Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Մխիթար Ս.-ն: Ստուգումներով պարզվել է, որ նա 2020 թ. փետրվարի 20-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պրեդգորնի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթղթի կեղծումը) 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Մխիթար Ս.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: