Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն
17.01.2018 10:49
Խուլիգանություն
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 16-ին, ժամը 15.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Գայանե Ս.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: