Խուլիգանության համար հետախուզվողը Սոչիից ժամանեց Երևան
22.10.2018 11:04
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 21-ին, ժամը 15.00-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է վերադարձել 1964 թ. ծնված Մարտուն Խ.-ն, որը օգոստոսի 16-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: