Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
26.07.2017 12:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 25-ին, ժամը 11.30-ին, Երևանի Ա.Խաչատրյան փողոցի 21 շենքից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Լյուդվիկ Ա.-ն, որը հուլիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: