Խուլիգանության համար հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում
29.03.2018 10:55
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեղրիի բաժնի և սահմանապահ զորքերի ծառայողների միջոցառումների շնորհիվ մարտի 28-ին, ժամը 12.05-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Համիդ Ս.-ն, որը 2017թ. հուլիսի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: