Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենում
15.09.2015 12:02
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Դավիթ Ս.-ն, ով օգոստոսի 28-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: