Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից
17.07.2014 12:18
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 16-ին, ժամը 11.30-ին, Խաբարովսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանություն է ներկայացվել 1986 թ. ծնված Արմեն Պ.-ն, որը 2013 թ. հոկտեմբերի 11-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: