Խուլիգանություն օդանավակայանում
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում: 
Պարզվել է, որ Երևան-Շարմ-Էլ-Շեյխ  չվերթի ուղևորներից մեկը` 1969 թ. ծնված Նվեր Մ.-ն, ուղևորների հաշվառումն անցնելուց հետո, սահմանապահ գոտում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում անհիմն վիճաբանել է սահմանապահ գոտու  ծառայողների հետ` նրանցից պահանջելով իր ուղեբեռի կտրոնը, այնուհետև ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` մոտ 5-7 րոպե հայհոյել է նրանց: 
Նվեր Մ.-ն  բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					