ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուլիգանություն Գյումրի-Սպիտակ ճանապարհին

Խուլիգանություն Գյումրի-Սպիտակ ճանապարհին

Մայիսի 5-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ բեռնատար ավտոմեքենայի վարորդը մահակով հարվածել է իր «Հոնդայի» դիմապակուն, որը կոտրվել և մարմնական վնասվածք է պատճառել իրեն:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ Գյումրի-Սպիտակ ճանապարհին բեռնատարն ընթացել է ճանապարհի մեջտեղով՝ «Հոնդայի» վարորդին թույլ չտալով վազանց կատարել: Այնուհետև Գարգառ գյուղում նշված բեռնատարի վարորդը հայհոյանքներ է հնչեցրել «Հոնդայի» վարորդի հասցեին, իսկ երբ վերջինս մոտենալով՝ փորձել է պարզաբանում ստանալ, բեռնատարի վարորդը՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղի 44-ամյա բնակիչ, մետաղյա ձողով խփել է մեքենայի կողային ապակուն՝ պատճառելով նյութական վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: