1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուլիգանություն Աբովյանում. կա 3 բերման ենթարկված

Խուլիգանություն Աբովյանում. կա 3 բերման ենթարկված

Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ սուպերմարկետի դիմաց զինված մարդ կա, որը զենքը պահել էր իր վրա:
Րոպեներ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվեց երկրորդ ահազանգը։ Զանգել էր նույն սուպերմարկետի տնօրենն ու հայտնել, որ սուպերմարկետ են մտել հարբած երեք հոգի, աշխատողների վրա զենք են պահում ու քաշքշում իրար:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 22։20-ի սահմաններում Աբովյանի Սևանի փողոցում գտնվող սուպերմարկետում, 46-ամյա Կորյուն Ա․-ն, 38-ամյա Վազգեն Ա․-ն 34-ամյա և Վախթանգ Ա․-ն ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել են սուպերմարկետի մենեջերի հետ, ապա շարունակել են վիճել պահնորդի հետ։ Այդ ընթացքում Վախթանգ Ա․-ն սուպերմարկետի բակում կայանված «Տոյոտա Ռավ 4» ավտոմեքենայից վերցրել է ատրճանակը և փորձել է վնասել պահնորդին։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառմամբ, րոպեներ անց, Կորյուն Ա․-ն, Վազգեն Ա․-ն և Վախթանգ Ա․-ն հայտնաբերվեցին և խուլիգանություն կատարելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Կոտայքի բաժին։ Մեքենայում, ղեկի տակ հայտնաբերվել և վերցվել է «MP-654» KT 0362.156 գործարանային համարով օդամղիչ ատրճանակ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Քննությունը շարունակվում է։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: