ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուլիգանություն՝ կանանց կատարմամբ

Խուլիգանություն՝ կանանց կատարմամբ

Հունվարի 7-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Նալբանդյան փողոցի փաբերից մեկի մոտ, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել հինգ կանանց, իսկ մեկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվելով բուժօգնությունից՝ ներկայացել է Կենտրոնական բաժին:
Պարզվել է, որ նրանք ժամը 03.50-ի սահմաններում վիճաբանել, հայհոյել, հարվածներ են հասցրել իրար՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Իսկ ձերբակալման ժամանակ նրանցից մեկը իր մոտից գցել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ դեղնականաչավուն զանգված և թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված հարմարանք էին:
Կատարվում է նախաքննություն: