Խուլիգանություն ռեստորանում. կան ձերբակալվածներ
10.05.2023 16:09
Արձանագրված դեպքեր
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մայիսի 9-ի ժամը 16.15-ին Ամիրյան փողոցի ռեստորաններից մեկում, խուլիգանության հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ութ երիտասարդների, որոնցից չորսը նշված ռեստորանի աշխատակիցներ են, և բաժին են հրավիրել 34-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ վճարման հաշվի շուրջ ռեստորանի աշխատակիցների և հաճախորդների միջև առաջացած վիճաբանության ժամանակ նշված անձինք, խախտելով հասարակական կարգը, հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար:
Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: