1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ինքնաձիգի գործադրմամբ խուլիգանությունը բացահայտվել է

Ինքնաձիգի գործադրմամբ խուլիգանությունը բացահայտվել է

Հունիսի 10-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հարավարևմտյան Ա-1 թաղամասի 174 դպրոցի մոտ կռիվ է, և լսվել է կրակոցի ձայն:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, որ Սվաճյան փողոցում, ժամը 21.25-ին, մի խումբ անձինք վիճաբանել են, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Ժամը 21.43-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության էր տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 22-ամյա երիտասարդն իր մոտ եղած ապօրինի «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից կրակել է, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածը ստացել էր մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին, ժամը 19.15-ին, 22-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին և ներկայացրել հանցագործության գործիք «ԱԿՄ» ինքնաձիգը՝ պահունակով և լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության:
Երիտասարդը ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ` վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: