Երևանի պարեկները խուլիգանություն կատարող երիտասարդների են բաժին տարել
24.05.2023 11:22
Արձանագրված դեպքեր

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները մայիսի 23-ին, ժամը 05.10-ին, Խանջյան փողոցի ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել երեք երիտասարդների: Նրանք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ էին հնչեցնում: Ձերբակալման ժամանակ 29-ամյա երիտասարդը գարեջրի շշով վնասել է իր ձեռքը և նետել մոտը եղած օդաճնշիչ ատրճանակը. այն դեպքի վայրում հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: