«Հաղթանակ» զբոսայգում խուլիգանություն կատարած երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին
09.09.2024 10:17
Արձանագրված դեպքեր
Երևանի պարեկները սեպտեմբերի 5-ին, ժամը 23.25-ին, «Հաղթանակ» զբոսայգում խուլիգանություն կատարելու անմիջական կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 20 և 26 տարեկան երկու երիտասարդների: Բալահովիտ գյուղի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ երիտասարդները «Նիվա» և «ՎԱԶ-2170» մակնիշի մեքենաներով, բարձր երաժշտություն միացրած, դրիֆտ են կատարել՝ խաթարելով հասարակական կարգն ու անդորրը: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: