Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնի տարածքում
18.07.2015 12:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 17-ին, ժամը 10.40-ին, Երևան քաղաքի Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնի տարածքից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Տարոն Կ.-ն, ով հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: