Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
12.02.2022 13:07
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 11-ին Մասիս-Էջմիածին խճուղուց բերման է ենթարկվել 51-ամյա Անդրանիկ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածի (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Անդրանիկ Ա.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: