Խուսափում էր պատժի կրումից
06.12.2018 10:57
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ և ԱՎՎ Կոտայքի անձնագրային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, կամավոր ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 32-ամյա Ռուբեն Ա.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: